Հայերեն   English   Русский  

​Հոնկոնգի իշխանությունները կոչ են արել ԱՄՆ-ին չխառնվել իրենց ներքին գործերին


  
դիտումներ: 95

Տեղի իշխանությունները ափսոսանք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի սենատի ընդունած «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» օրինագծի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նման քայլը վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին և իրենց իսկ ամերիկացիների բիզնես շահերին:

Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը:

Այսօր ՉԺՀ այդ հատուկ վարչական շրջանի կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլերը «ավելորդ և անթույլատրելի» են: Նշվում է նաև, որ մեգապոլիսի տարածքում ապրում է 85 հազար ամերիկյան քաղաքացի և բիզնեսմեն, գործունեություն է ծավալում ԱՄՆ 1344 ընկերություն, որոնցից 278-ն այստեղ տարածաշրջանային գրասենկներ ունեն:

«Որևէ արտասահմանյան օրենսդիր մարմին որևէ ձևով չպետք է խառնվի Հոնկոնգի ներքին գործերին»,- շեշտել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: