Հայերեն   English   Русский  

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14.5 հա տարածք


  
դիտումներ: 41

Նոյեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1800 քմ, Ակունք գյուղում՝ 1 հա,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1500 քմ,

Գեղարքունիքի մարզի Բարեպատ գյուղի մոտ՝ 3 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Զովք գյուղում՝ 1 հա,

Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 3 հա,

Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում՝ 1 հա,

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ 5 հա, Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին՝ 800 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: