Հայերեն   English   Русский  

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել


  
դիտումներ: 50

Նոյեմբերի 19-ին, ժամը 16:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ թիվ 6 հասցեի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Բաբկեն Մ., ծնված 1994 թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: