Հայերեն   English   Русский  

Հայաստանն «ահաբեկչության գլոբալ ինդեքսում» զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը


  
դիտումներ: 54

«Ահաբեկչության գլոբալ ինդեքս» (The Global Terrorism Index - GTI) անվանմամբ փորձագետների միջազգային խմբի՝ նոյեմբերին հրապարակածհետազոտությանհամաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը:

Ըստ փորձագետների՝ Հայաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ռուսաստանը զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշները:

Բելառուսն ու Թուրքմենստանն ԱՊՀ տարածքում առավել անվտանգ երկրներ են ճանաչվել:

Եվրամիության անդամ երկրների շրջանում Մեծ Բրիտանիան ճանաչվել է ահաբեկչական հարձակումներին ռիսկին ավելի շատ հակված պետություն: Ըստ հետազոտության՝ Մեծ Բրիտանիան գտնվում է ահաբեկչական սպառնալիքի մակարդակով 28-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով ԵՄ այլ երկրների՝ Ֆրանսիային, Գերմանիային, Բելգիային եւ Իսպանիային:

Ցուցակում ԱՄՆ-ը 22-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 16-րդ:

Ահաբեկչության տեսանկյունից աշխարհի ոչ անվտանգ երկրների թվում են Աֆղանստանը, Իրաքը, Նիգերիան եւ Սիրիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: