Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ը ներկայացրել է աշխարհի ամենից քիչ զարգացած 47 երկրները


  
դիտումներ: 62

30-ից ավելի աֆրիկյան երկրներ, ինչպես նաև մի շարք ասիական և կղզի պետություններ են ներառվել աշխարհի ամենից քիչ զարգացած երկրների ցուցակում: Այդ մասին ասված Է ամենից քիչ զարգացած երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՅՈւՆԿՏԱԴ) զեկույցում, որը ներկայացվել Է նոյեմբերի 19-ին:

Ցուցակը ներառում Է 47 պետություն: Հիմնականում դրանք աֆրիկյան երկրներն են, այդ թվում՝ Անգոլան, Բենինը, Բուրկինա-Ֆասոն, Բուրունդին, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Չադը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ջիբուտին, Էրիթրեան, Եթովպիան, Գամբիան, Մադագասկարը, Մալին, Սուդանը, Հարավային Սուդանը, Ուգանդան, Զամբիան եւ ուրիշներ: Ցուցակում նաեւ հայտնվել են Օվկիանիայի կղզի պետություններ Կիրիբատին, Տուվալուն, Վանուատուն, Սողոմոնյան կղզիները: Երրորդ խմբում տեղ են գտել ասիական երկրներ՝ Աֆղանստանը, Բանգլադեշը, Կամբոջան, Լաոսը, Մյանման, Նեպալը, Եմենը եւ Բութանը: «Մենք բոլոր երկրները վերլուծում ենք երեք չափանիշների հիման վրա,-ՏԱՍՍ-ին պարզաբանել Է ՅՈւՆԿՏԱԴ-ի ներկայացուցիչ Շանտալ Կարպենտիեն:-Նախ եւ առաջ՝ դա բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտն Է, այստեղ դիտարկվում են 1230 դոլարից պակաս ցուցանիշ ունեցող երկրները»:

«Մենք նաև վերլուծում ենք մարդկային ռեսուրսների թուլության չափանիշները չափահաս բնակչության սննդի, առողջության, կրթության եւ գրագիտության ցուցանիշների հիման վրա եւ տնտեսական խոցելիության չափանիշները, այսինքն՝ կլիմայական, գյուղատնտեսական, տնտեսական եւ այլ կատակլիզմների ենթակա լինելը»,- ասել Է նա:

Այս զեկույցի հիման վրա և, ղեկավարվելով Կայուն զարգացման նպատակներով, ՄԱԿ-ը հանձնարարականներ Է մշակում թվարկված երկրների ղեկավարություններին` իրադրության բարելավման համար: Զեկույցների կազմման ողջ պատմության ընթացքում բացասական վարկանիշից հաջողվել Է դուրս գալ հինգ երկրի՝ Բոտսվանային, Կաբո-Վերդեին, Հասարակածային Գվինեային, Մալդիվներին և Սամոային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: