Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հայտնաբերվել են բնական զազի պաշարներ


  
դիտումներ: 337

Թուրքիայի Թեքիդաղ նահագի Մուրաթլը շրջանում կատարվող որոնողահետախուզական աշխատանքների շրջանակներում 286 մլրդ խմ ծավալով բնական գազի պաշար է հայտնաբերվել:

Դրանք հայտնաբերվել են Յուքարըսըրթ գյուղի դաշտերում նորվեգական «Equinor» ու կանադական «Valeura» ընկերությունների կատարած աշխատանքների ժամանակ: Նույն այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև հիդրոկարբոնի զգալի պաշարներ:

Աղբյուրի համաձայն՝ Յուքարըսըրթի գյուղապետը հայտնել է, որ շրջանի այլ հատվածներում ևս հայտնաբերվել են գազի պաշարներ, սակայն դրանց ծավալների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հրապարակվում:

Հայտնաբերված գազի պաշարները հավասար են Թուրքիայում 5 տարում սպառվող բնական գազի ծավալին: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում տարեկան սպառվում է մոտ 50 մլրդ խմ գազ:

Նշվում է, որ որոնողական աշխատանքները շրջանի գյուղերում շարունակվում են: Գազի պաշարների հայտնաբերումից հետո գյուղի հանդամասերի գներն աճել են ավելի քան 5 անգամ, իսկ հարակից գյուղերինը՝ 40 տոկոսով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: