Հայերեն   English   Русский  

Ենոքավանում հովազը հարձակվել է որսորդի վրա


  
դիտումներ: 118

Տավուշի մարզի Ենոքավանի համայնքի մոտ գտնվող անտառում հովազը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ ԲԿ-ից տեղեկացնում են, որ որսորդի վիճակը բավարար է:

«Նա անտառում խոզեր է պահում, գնացել, տեսել է խոզերը կորել են, հետքերով գնացել, տեսել է կիսահոշոտած խոզերի։ Այստեղ ժայռոտ տարածքներ են, ժայռի տակով անցնելիս գլուխը բարձրացնում է, տեսնում է հովազին։ Ձեռքը մտցնում է երախը, ինքնապաշտպանվում է, 5 րոպեի չափ պայքարում է, դրանից հետո կենդանին թողում, հեռանում է։ Նույն օրը տեղափոխում են մեզ մոտ, լուրջ օրգանների վնասում չի եղել, սակայն գոռոցների վրա մեքենաներ են եկել, տեղափոխել են մեզ մոտ։ Հիմնականում վերքերի մշակում է կատարվել, կարեր են դրվել, պատվաստանյութերը ստացել կատաղության, փայտացման դեմ։ Շուրթն է վնասված, ձեռքը, որ մտցրել է երածընույնպես վնասվել էր, ուսային հոդի շրջանում խորը վերք կա, մյուս ձեռքի նախաբազկի, աջ ոտքի սրունքի շրջանում խորը վերքեր կան»,-տեղեկացնում են հիվանդանոցից։

Որսորդը բժիշկների հսկողության տակ է, մի քանի օրից դուրս կգրվի, հետո ժամանակ առ ժամանակ կգա վերքերը մշակելու։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: