Հայերեն   English   Русский  

Երևանում թալանել են թիվ 138 դպրոցի տնօրենի բնակարանը


  
դիտումներ: 331

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով:

Նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է թիվ 138 միջնակարգ դպրոցի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանին։ Բնակարանից հափշտակել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: