Հայերեն   English   Русский  

Առնետները զրկել են Էստոնիայի բնակիչներին պետական էլեկտրոնային ծառայություններից


  
դիտումներ: 290

Երեկ Էստոնիայի բնակչությունը մոտ 16:30-ին մալուխի վնասման հետևանքով մնացել է առանց ինտերնետի պետական ծառայությունների:

Ողջ երկրում չի գործել eesti.ee պետական կայքը և դադարել են այն ծառայությունները, որոնք մատուցում է պետական տեղեկատվական համակարգի դեպարտամենտը (RIA):

Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով RIA մամլո ծառայությանը, խափանման պատճառը առնետներն են եղել, որոնք կրծել են մալուխը Տալլինի մերձակայքում:

Առավել ծանր վիճակում են հայտնվել այն մարդիկ, որոնք բժշկական օգնության կարիք ունեն, ինչպես նաև նրանք, որոնց դեղորայքը Էստոնիայի բժիշկները նշանակում են ինտերնետով:

Վթարը տեղի է ունեցել միայն պետական հեռահաղորդակցության համակարգում, մասնավոր ձեռնարկությունների ցանցերը չեն վնասվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: