Հայերեն   English   Русский  

​Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահին երեսպաշտության համար


  
դիտումներ: 210

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլլիի հայտարարությունները Բրյուսելում իրենց հանդիման արդյունքների մասին՝ բնորոշելով դրանք որպես երեսպաշտության և կեղծավորության դրսևորում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը կբացի եվրոպական երկրների հետ սահմանները փախստականների համար, եթե բավարար աջակցություն չստանա ԵՄ-ից: Սասոլլին հայտարարել է, որ Չավուշօղլուի հետ զրույցի ժամանակ դատապարտել է թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում և հայտարարել է Թուրքիայի կողմից փախստականների խնդիրը ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով օգտագործելու անթույլատրելիության մասին:

«Այն, որ Եվրախորհրդարանի ղեկավարը հնչեցնում է դիտողություններ, որոնք նա չի համարձակվել ասել ինձ անձամբ, և փորձում է դրանք ներկայացնել որպես ճշմարտություն, ԵՄ-ի երեսպաշտության և կեղծավորության ևս մի օրինակ է»,- գրել է Չավուշօղլուն իր թվիթերում:

Նրա խոսքով՝ «ամոթ է, որ Եվրոպայի ժողովուրդներին ներկայացնող մարդը խեղաթյուրում է զրույցի բովանդակությունը, որը տեղի է ունեցել ԵՄ-ի ինստիտուտներից մեկի պատերից ներս»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: