Հայերեն   English   Русский  

«Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ է բռնկվել


  
դիտումներ: 52

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստի պահակասենյակում (մոտ 12 քմ) հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 16։12-ին։

Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 խմ) և տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 8 քմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: