Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 48-ում միայն 2019 թվականի ընթացքում իրականացվել են 116 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ


  
դիտումներ: 104

Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 48-ում միայն 2019 թվականի ընթացքում իրականացվել են 116 մլն դրամի վերանորոգման, վերազինման և ներքին հարդարման աշխատանքներ:

Աշխատանքներն իրականացվել են բացառապես դպրոցների բյուջեների սեփական խնայողությունների հաշվին, բացառությամբ մի քանի համայնքների դպրոցների, որոնց վերանորոգման աշխատանքներին օժանդակել են նաև համայնքապետարանները (համայնքների կողմից շուրջ 3.800.000 դրամ է հատկացվել, 112. 200. 000 դրամի աշխատանքներ իրականացվել են դպրոցների ֆինանսական միջոցներով), մասնավորապես

  • Քասախի Ռ.Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց -ընթացիկ նորոգում և պահպանում՝ 1.075.270 դրամ
  • Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոց – ցանկապատի կառուցում՝ 3.017.696 դրամ
  • Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց – առաջին հարկի երկու սանհանգույցների վերանորոգում՝ 1.790.000 դրամ
  • Ջրվեժի միջնակարգ դպրոց –առաձնաշենքերը միացնող միջանցքի տանիքի նորոգում՝ 1.323.394 դրամ
  • Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց – թեքահարթակների կառուցում, հարմարեցված սանհանգույցի վերանորոգում՝ 4.295.000 դրամ
  • Լեռնանիստի միջնակարգ դպրոց – խաղամարզային ապրանքներ՝ 4.948.000 դրամ
  • Չարենցավանի Ս.Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց – ջեռուցման մեծ կաթսայի հետագա շահագործման աշխատանքներ՝ 2.762.000 դրամ
  • Գետարգելի հիմնական դպրոց – շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ 2.663.130 դրամ
  • Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոց – մետաղապլաստե սպիտակ պատուհաններ՝ 1.500.000 դրամ
  • Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց – խոհանոցի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ՝ 6.310.800 դրամ, շվաքարանի քանդման և նոր շվաքարանի կառուցման աշխատանքներ՝ 3.088.000 դրամ
  • Փյունիկի միջնակարգ դպրոց - մարզական գույք՝ 2.550.000 դրամ
  • Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց – սանհանգույցների վերանորոգում՝ 5.063.800 դրամ
  • Նոր Արտամետի միջնակարգ դպրոց – ջեռուցման աշխատանքներ՝ 2.324.534 դրամ
  • Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց – սանհանգույցների վերանորոգում, մարզադահլիճների պատուհանների փոխարինում՝ 2.495.800 դրամ
  • Բյուրեղավանի հիմնական դպրոց - ճաշարանի պահեստային մասի վերանորոգում՝ 1.247.000 դրամ, մետաղապլաստե պատուհանների ձեռքբերում՝ 5.387.400 դրամ, մետաղապլաստե դռների ձեռք բերում՝ 3.124.300 դրամ, ցանկապատի կապիտալ վերանորոգում՝ 6.720.000 դրամ
  • Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց – պատուհանների փոխարինում՝ 3.156.000 դրամ
  • Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց - ցանկապատի վերանորոգում/ վերականգնում՝ 6.696.000 դրամ
  • Զորավանի միջնակարգ դպրոց – ճաշարանի հիմնանորոգում, դպրոցի միջանցքների, սանհանգույցների, դասասենյակների ընթացիկ նորոգում՝ 1.368.400 դրամ
  • Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց –հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգի, հակահրդեհային ջրամատակարարման ծորակների, թվով 8 հակահրդեհային վահանակների ու կրակմարիչների տեղադրման աշխատանքներ՝ 3.701.340 դրամ
  • Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց – մասնակի ջեռուցման ցանցի անցկացման աշխատանքներ – 5.098.000 դրամ
  • Քաղսիի միջնակարգ դպրոց – սանհանգույցների և դասասենյակների վերանորոգում՝ 8.137.000 դրամ
  • Մեղրաձորի միջնակարգ դպրոց – ճաշարանի և սանհանգույցների վերանորոգում՝ 1.442.700 դրամ
  • Ֆանտանի միջնակարգ դպրոց – մարզադահլիճի վերանորոգում՝ 1.500.000 դրամ
  • Կապուտանի միջնակարգ դպրոց – ճաշարանի վերակառուցում և հիմնանորոգում՝ 2.999.615 դրամ:




  • Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: