Հայերեն   English   Русский  

Տարբեր զորամիավորումներում անցկացվել են մի շարք պարապմունքներ. ՊՆ


  
դիտումներ: 124

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ

նոյեմբերի 20-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ գործնական հրաձգությամբ: Զինծառայողները հաստիքային զենքերից կատարել են ստուգողական հրաձգության վարժություններ՝ կրակային դիրքերի փոփոխումով:

Նոյեմբերի 20-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ:

Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին:

Նոյեմբերի 19-ից 20-ը 2-րդ զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ: Զբաղեցվել են հակաօդային պաշտպանության կառավարման կետերը, բացազատվել հաստիքային միջոցները: Կազմակերպվել են նաև պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 20-ին 1-ին զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ: Հաղթահարվել են ջրային, քարաբեկորային տեղանքի և հատուկ կահավորված ճանապարհի բարդ արգելքներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: