Հայերեն   English   Русский  

Ի՞նչ տարբերություն, թե ով է պայթեցնում մեր սարերն ու բնակավայրերը՝ թշնամի՞ն, որն առանց այդ էլ աչք է դրել Սյունիք-Վայոց ձոր միջանցքի վրա, թե՞ ոսկու տենդով վարակված անհայրենիք "գործարարները"․․․


Ռուզան Ղազարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 170

Հանքահենների հերթական գրոհը Վայքի վրա հետ մղվեց․․․Այսօր հաղթեցինք, բայց հասկանում ենք, որ պայքարը շարունակական է լինելու․․․

Այնպիսի տպավորություն է, որ մենք ինքնապաշտպանական մարտեր ենք մղում՝ այսօր Վայքում, երեկ՝ Ջերմուկում, դրանից առաջ՝ Վարդահովիտում, Գլաձորում, Արենիում, Եղեգիսում, Եղեգնաձորում, Մալիշկայում․․․ Ինչ է սա․ վատ երա՞զ․․․Մեկ անգամ ևս արտասանեք այս անունները՝ դրանք միայն բնակավայրեր չեն, դրանցում խտացված է Վայոց ձորի ոչ միայն բնության, այլև հոգևոր-մշակութային ժառանգությունը, այս աննունները մեր հպարտությունն են, մեր ինքնությունը, այն ինչի համար մենք ապրում ենք, և ինչը ժառանգելու հանձնառությունն ու առաքելությունն ունենք․․․ Եվ հանկարծ հայտնվում են ինչ-որ մարդիկ և հավակնում են քանդել մեր միջավայրը՝ բնության, մշակույթի, կենցաղի, վտանգել մեր առողջությունը, ավերել մեզ մոտ ձևավորված ավանդական տնտեսական համակարգը, որը ներառում է զբոսաշրջություն, գինեգործություն, մեղրի, պանրի, մրգերի, չրերի, թեյերի, հանքային ջրերի և խմելու ջրի արտադրություն, բառի բուն իմաստով ավերակների վերածել մեզ շրջապատող սարերը, որոնց մենք դարերով թիկն ենք տվել․․․Ի՞նչ տարբերություն, թե ով է պայթեցնում մեր սարերն ու բնակավայրերը՝ թշնամի՞ն, որն առանց այդ էլ աչք է դրել Սյունիք-Վայոց ձոր միջանցքի վրա, թե՞ ոսկու տենդով վարակված անհայրենիք "գործարարները"․․․

Միակ բանը, որ մնում է ասել․ ՀԵՌԱՑԵ՛Ք և այլևս ՄՈՌԱՑԵ՛Ք Վայոց ձոր բերող ճանապարհը․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: