Հայերեն   English   Русский  

Տնակներում, ճիշտ է, կյանքը ծանր է, բայց այնտեղ հանցագործներ չեն ապրում, մայրերը Գյումրիում երեխաներ չեն վաճառում


Վահան Թումասյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 453

«Գյումրիում դեռ շատ տնակաբնակներ կան, սակայն որեւէ մեկն իր երեխային չի վաճառել: Մերկապարանոց սուտ է»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Նա անգիր գիտի Գյումրու բոլոր տնակների բնակիչներին ե՛ւ դեմքերով, ե՛ւ անուն-ազգանուններով: Ասում է՝ անգամ ծայրահեղ աղքատության մեջ ապրողներն ամեն ինչի պատրաստ են, որ երեխաներին կարողանան պահել, խնամել: «Գյումրին էնքան փոքր քաղաք է, որ մի ծայրում ճանճը տզզա, մյուսում կիմանան, էլ ուր մնաց թե երեխա վաճառեն, ու էդ թաքուն մնար: Հավատացած եղեք, որ ԱԱԾ-ից, ոստիկանությունից առաջ ես էդ մասին հաստատ կիմանայի: Չկա նման բան, տնակներում, ճիշտ է, կյանքը ծանր է, բայց այնտեղ հանցագործներ չեն ապրում, մայրերը Գյումրիում երեխաներ չեն վաճառում: Եթե ասել է, պետք է ապացուցել կարողանա»,- ասաց Վահան Թումասյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: