«Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ քաղաքական կյանքից անտեղյակ մարդու խոսք էր»...Արփինե Դավոյան
Ռոբերտ Մելքոնյան,Ֆբ գրառում
Իսկ ո՞վ է նա...Ծանո՞թ եք այս քաղաքագետի, քաղտեխնոլոգի, քաղաքագիտական հսկայական ճանապարհ և ուղի անցած տիկնոջը...Իհարկե՛ ոչ...
Ես նույնպես, և ծանոթանալով նրա կենսագրությանը համոզվեցի, որ նա իրոք ուղի է անցել...Բայց ոչ գիտական, քաղաքական, քաղաքագիատական...Այլ ուղղակի քայլել է, հավանաբար մի երկու խաչմերուկ փակել ու գոռգոռացել...
Ծանոթացնեմ նրա կենսագրությանը...Վայելեք...«Տպավորիչ» կենսագրություն է...
Արփինե Դավոյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Ստեփանավանի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 2003-2009 թվականներին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության բաժնում՝ ստանալով մանկավարժ-հոգեբանի որակավորում։ 2012 թվականին մասնակցել է «ՀՀԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնի կողմից անցկացվող «Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» դասընթացին։ 2016 թվականին մասնակցել է ՄԱՀՀԻ-ի կողմից կազմակերպված ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի աշխատանքներին։ 2018 թվականից մինչ օրս սովորում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության բաժնում։
Աշխատանքային գործունեություն
Արփինե Դավոյանը 2009-2014 թվականներին աշխատել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան։
2015-2016 թվականներին աշխատել է «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական։
2016-2017 թվականներին աշխատել է «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ։
2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես գործավար։
2018 թվականից հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։