Հայերեն   English   Русский  

Նոր մանրամասներ Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարից. մահացած ուղևորը 21 տարեկան էր


  
դիտումներ: 322

Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Սահակ Ղ., ծնված 1995 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Արծրուն Գ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է: «BMW»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Ռոբերտ Կ.-ն (ծնված 1998 թ.), մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: