Հայերեն   English   Русский  

​Ցույցերը Վրաստանում. ընդդիմությունը պատրաստվում է նոր գործողությունների


  
դիտումներ: 544

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել սահմանադրության փոփոխությունները, որոնք նախատեսում էին 2020 թ, խորհրդարանի ընտրություններ համամասնական ընտրակարգով:

Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանը չկարողացավ վերականգնել աշխատանքը. ցուցարարները փակեցին օրենսդիր մարմնի շենքի բոլոր մուտքերը՝ մեծ կողպեքներ կախելով դռների և դարպասների վրա: «Կողպեքների պատերազմը» շարունակվում է. ընդդիմությունը խոստացել է ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև պիկետներ կազմակերպել, իսկ նոյեմբերի 25-ին զանգվածային բողոքի ցույց է նախատեսված: REGNUM գործակալությունը ներկայացրել է որոշ դրվագներ այսօրվա իրադարձություններից:

Ընդդիմությունը խոստացել է Վրաստանի իշխանությանը նետել «քաղաքական աղբարկղ»

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին այսօր հանդիպում էր Եվրամիության երկրների դեսպանների հետ: Հանդիպումը տեղի էր ունենում կուսակցության գրասենյակում: Հանդիպան գլխավոր թեման, ենթադրաբար, ընթացիկ իրադարձություններն էին երկրում:

Միաժամանակ Լեյբորիստական կուսակցության և «Եվրոպական Վրաստանի» երիտասարդական թևերը աղբարկղեր և կողպեքներ են տարել Իվանիշվիլու նստավայրի մոտ: Ցուցարարները ցանկացել են կողպեք կախել բիզնես կենտրոնի դարպասին, սակայն պարեկային ոստիկանությունը թույլ չի տվել դա, տեղի է ունեցել ոչ մեծ բախում: Դրանից հետո ակտիվիստները աղբարկղ են նետել կառավարության անդամների պատառոտված լուսանկարները և փակել դրանք կողպեքով:

«Մենք պետք է այս իշխանությանը նետենք քաղաքական աղբարկղ»,- հայտարարել են ցույցի մասնակիցները:

Ընդդիմությունը սպառնում է հետապնդել կառավարությանն ամենուր, անգամ զուգարանում

Ընդդիմությունը հետապնդելու է Վրաստանի կառավարությանը ամենուր և, հավանաբար, նա ստիպված կլինի զուգարան գնալ ոստիկանության ուղեկցությամբ: Այդ մասին Վրաստանի կառավարության շենքի մոտ հայտարարել է ցույցի մասնակից «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Ուգուլավայի խոսքով՝ ընդդիմության ակտիվիստների՝ կառավարության շենքի դարպասին կողպեք կախելու փորձերը ուղղված չէին Վրաստանի կառավարության այսօրվա նիստի խափանմանը: Նա պնդում էր, որ իր և մյուս ցուցարարների խնդիրն է այնպես անել, որ այդ իրավիճակը հոգնեցնի կառավարությանը և ստիպի իրական քայլեր անել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: