Հայերեն   English   Русский  

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ


  
դիտումներ: 122

Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։

Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։

Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: