Հայերեն   English   Русский  

Տիգրան Ավինյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն


  
դիտումներ: 98

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Լոնդոնում կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Նոյեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչը, աշխատանքային այցով լինելու է Լոնդոնում: Տիգրան Ավինյանը մասնակցելու է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Deutsche Bank-ի ու Goldman Sachs-ի ներկայացուցիչների հետ»,- գրել է Հունանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: