Հայերեն   English   Русский  

Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ...


Նարեկ Մալյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 839

Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն, այս ամենի մասին անպայման գիրք եմ գրելու: Պատմելու եմ թե ինչերի միջով անցա ես ու անցկացրեցի իմ մտերիմ ընկերներին,

թե ինչ հետապնդումների ենթարկվեցի, ինչպես էին վախից համր և անտարբեր ձևանում իմ գրական գործունեության հետ առնչվող մարդիկ, ինչպես էի դիմակազերծում իմ շրջապատը ու դիմակազերծման ցավին դիմանալու համար այդ գործընթացը անլրջացրել և խաղի էի վերածել: Կպատմեմ իմ իսկական հարազատների մասին ովքեր կողքիցս մի քայլ անգամ չհեռացան, կպատմեմ իմ թիմի մասին անուն առ անուն: Թիմակիցներիցս ամեն մեկը իրենով մի գիրք է: Կպատմեմ թե ոնց և ում հետ 2018թ ապրիլի 23-գիշերը օղակաձև այգու կոնկրետ որ հատվածում կայացրեցի իմ որոշումը՝ չհանձնվելու և ծունկի չգալու: Կպատմեմ թե որերորդ անգամից դադարեցի զարմանալ մարդկային ստորության, մորթապաշտության վրա: Կպատմեմ այլ գրողների մասին որոնց Սորոսականները ճանաչում խոստանալով սկսեցին պահպանակի պես օգտագործել սոց ցանցերում...

Կպատմեմ ինձ անծանոթ մարդկանց մասին ովքեր փողոցում գրկում են ինձ և իրենց ուժն են փոխանցում, կպատմեմ այն մարդկանց մասին ովքեր ինձ հորդորում են չհանձնվել, կպատմեմ այն միամիտների մասին ովքեր հույս ունեն որ ես կհոգնեմ, կձանձրանամ այս հոգնացնող պայքարից:
Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ...
Ինձ հատուկ ցինիկ հումորով կպատմեմ թե ինչ մեծ փորձանքից պրծավ մեր խեղճ ու կրակ պետականությունը:
Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն...






Մեկնաբանություններ - 1

agob.k     23.11.2019 bar.nare tchpahtapar yrqri pnaqjutyan mi mej mas karajaj ugeg unin voj mi pan jen haskanum aha 2.dari a abrum yn vojharneru nman yv aha HISUS ? ygav yv haydnvejav irenj udelik hod pazmajnelu hrachk a ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: