Հայերեն   English   Русский  

​Լուկաշենկոն պահանջել է հոլդինգների ղեկավարներից աշխատանքի չընդունել սիրուհիներին


  
դիտումներ: 331

Բեռառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է, որ ստեղծվող կառույցները և հոլդինգները ներգրավեն մասնագետների, ոչ թե «ազգականներին, որդիներին և սիրուհիներին»: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամլո ծառայությանը:

Այդ ցուցումը Լուկաշենկոն արել է Վիտեբսկի մարզում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես նախագահն ընդգծել է կառույցներում այն մարդկանց ներգրավման անհրաժեշտությունը, որոնք կարող են արդյունավետ աշխատել:

«Նրանք [մասնագետները] ուժով գործադրմամբ չեն գա: Դուք պայմանավորվեք նրանց հետ: Իսկ կպայմանավորվեք, եթե լավ վճարեք. աշխատավարձի համար: Գուցեև երբեմն բնակարան տալ: Մասնագետներին պետք է վճարել: Մասնագետներն ամբողջ աշխարհում թանկ արժեն: Գտեք ո՛չ ազգականներին, ո՛չ որդիներին, ո՛չ սիրուհիներին, ո՛չ սիրեկաններին, այլ լավ մասնագետներին և ուղղորդեք այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև պահանջել է հոլդինգների ղեկավարներից չստել և պատմել իշխանություններին ճյուղի խնդիրների մասին: «Ես տեսնում եմ ձեր խնդիրը: Դուք անտնտեսվար, անփույթ եք աշխատում: Զզվելի է: Այդպես չպետք է աշխատել»,- ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: