Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Կոտայքում. 31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր (ֆոտո)


  
դիտումներ: 161

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Opel մակնիշի 35 AX 529 համարանիշի ավտոմեքենայով Սեւան-Երևան ավտոճանապարհի՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում բախվել է համընթաց ընթացող Տավուշի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Դ-ի վարած ЗИЛ մակնիշի 35 MF 400 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: