Հայերեն   English   Русский  

Հյուսիսային Արցախի խնդիրը՝ ունենք հարյուր հազարավոր տեղահանվածներ ՝ սկսած #Գետաշեն/ից, #Չարդախլու/ից, #Շամխոր/ից, #Գանձակ/ից։ Այս ամենը պետք է լուծվի մեկ փաթեթով


Դավիթ Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 441

Եթե որեւէ չկարգավորված քաղաքական հարց մնաց, օրինակ, սահմանների հարցը, որովհետեւ երկու պետությունները ՝ #Արցախ/ի Հանրապետությունն ու #Ադրբեջան/ը պետք է միմյանց ճանաչեն, մարդասիրական խնդիրներին անդրադարձ չի կարող լինել։

Մենք ունենք մոտ 700 հազար հայ, ովքեր լքել են նախկին Ադրբեջանի տարբեր բնակավայրերը ։ Միայն 350 հազարից ավելի մարդ ապրում էր Բաքվում։ Այդ մարդիկ չպե՞տք է վերադառնան, նրանք էլ պետք է վերադառնան եւ եթե այդ 2 սկզբունքներից որեւէ մեկը խախտվում է ՝ հնարավոր չէ այդ գործընթացն առաջ տանել։

Պետք է ընդգծեմ Հյուսիսային Արցախի խնդիրը՝ ունենք հարյուր հազարավոր տեղահանվածներ ՝ սկսած #Գետաշեն/ից, #Չարդախլու/ից, #Շամխոր/ից, #Գանձակ/ից։ Այս ամենը պետք է լուծվի մեկ փաթեթով։ Չի կարող լինել այնպես, որ այստեղ մենք խտրականություն ցուցաբերենք եւ միայն ադրբեջանական փախստականների մասին խոսենք՝ անտեսելով հայ փախստականներին։ Պաշտոնական Ստեփանակերտը միշտ դա ասում է։






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     23.11.2019 Նիկոլը Հայաստանի եվ Արցախի դեմոգրաֆական պատմությունից եվ պայմաններից անտեղյակ է ձեվանում: Նա չի ասում, թե ինչ է նպատակադրում »փոխզիջել» ազրբեջանին, բայց երեվի մտածում է ազարի փախստականներին հետ բերել Հայաստան եվ Արցախ: Հայաստանի լուռ մասսան եվ Նիկոլի կողմնակիցների աչքը լույս:
Լավ է որ, պր. Բաբայանը վարչապետին հասկացնում է, որ այդ լինելիք բան չե:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: