Հայերեն   English   Русский  

Հակածխախոտային օրենքը՝ որպես քայլ դեպի հոգատար հասարակություն


  
դիտումներ: 295

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերին հավանություն է տվել մի օրինագծի, որով կարգելվի ծխելը հանրային փակ տարածքներում։

Առողջապահության նախարարության մշակած այս օրինագիծը ենթադրում է, որ Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ հանրային վայրերում ծխելը խստիվ արգելված է։

Հայաստանում ծխախոտի օգտագործումը առաջացնում է ծանր առողջապահական հետևանքներ։ Ըստ վիճակագրության, Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը։ Ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը: 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:

Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունումը կարևոր քայլ է միմյանց իրավունքները հարգող և հոգատար հասարակություն կերտելու գործում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: