Հայերեն   English   Русский  

​Երկու մարդ է զոհվել Բաղդադում ոստիկանության հետ ցուցարարների բախման հետևանքով


  
դիտումներ: 362

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 22-ը տուժել են այսօր Բաղդադում ոստիկանության հետ ցուցարարների բախման հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Ըստ գործակալության տվյալների՝ Իրաքի անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով մի մարդ սպանվել է: Եվս մի ցուցարար զոհվել է արցունքաբեր գազից, որը կիրառել է ոստիկանությունը հավաքվածներին ցրելու համար:

Բողոքի ցույցերն Իրաքում չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ փողոց սկսեցին դուրս գալ կենսապայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում գործազրկությունից և կոռուպցիայից դժգոհ անձինք: Փաստացի ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ և անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Ցույցերի ողջ ընթացքում զոհվել է 320 մարդ, զոհերը և՛ ցուցարարների շարքերից են, և՛ անվտանգության ուժերի աշխատակիցների: Տուժել է ավելի քան 15 հազար մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: