Հայերեն   English   Русский  

​Հայկ Գուրգենյանը հաղթել է Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում


  
դիտումներ: 852

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Նա լավագույնի կոչումը նվաճել է՝ մրցելով աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ։

Հայկ Գուրգենյանը նշում է‚ որ մրցույթը բավականին թեժ էր‚ ժյուրին բաղկացած էր հեղինակավոր երաժիշտներից։ Շեփորահարը նկատում է‚ որ մրցույթներին մասնակցելն իրեն տալիս է մեծ փորձ‚ ծանոթություններ‚ նոր հնարավորություններ։

Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նվագում է 2017 թվականից։ Շեփորի համար գրված լավագույն ստեղծագործությունը դժվարանում է առանձնացնել՝ դրանք շատ են‚ այնուամենայնիվ նշում է Ֆրանց Յոզեֆ Հայդնի և Ալֆրեդ Դեսենկլոսի շեփորի կոնցերտները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: