Հայերեն   English   Русский  

Մեծամասնությանը չի կարելի պարտադրել սեփական կարծիքը. իրավապաշտպան


  
դիտումներ: 849

ՄԱԿ-ում բարձր են գնահատել ՀՀ օմբուդսմենի պրոֆեսիոնալիզմը,

եւ դա շատ կարեւոր է, քանի որ Արման Թաթոյանի եւ նրա ղեկավարած կառույցի համար ժողովրդավարությունը, սահմանադրականությունն ու մարդու իրավունքների գերակայությունը արժեքներ են, որոնք ընկած են նրանց ամենօրյա գործունեության հիմքում: Այս մասին ՄԻՊ ինստիտուտի 15-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ, եւ դրանցից մեկը ժողովրդավարության դրսեւորման ծայրահեղ ձեւն է, երբ մեծամասնությանը պարտադրում են սեփական կարծիքն ու կամքը, ինչը, Հարությունյանի կարծիքով, պետք է վերանա: «Անհրաժեշտ է ներազգային քննարկում անցկացնել, որպեսզի «էմոցիոնալ ժողովրդավարությունը» աստիճանաբար զիջի իր տեղն ու վերաձեւափոխվի ինստիտուցիոնալ լիբերալ ժողովրդավարության»,- ասաց Հարությունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: