Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը


  
դիտումներ: 63

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգեց այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Դատարանը գտավ, որ նիստին պետք է ծանուցվեն այն անձինք, ովքեր քննիչի կողմից կազմված դատակոչի ցուցակով ճանաչվել են որպես տուժող։ Սակայն այդ անձինք դեռևս որևէ դատավարական որոշմամբ տուժող ճանաչված չեն և նրանց մասնակցությունը այս նիստին որևէ պատճառ չունի։

Բացի այդ, դատարանը նշեց, որ առաջին ատյանի կողմից ուղարկված և միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Միաժամանակ դատարանը հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։ Մասնավորապես, նախագահողը պահանջել է դատակոչի ցուցակը, մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր որոշումները։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: