Հայերեն   English   Русский  

​Մարգարիտա Սիմոնյան. «Սև աչքեր»


  
դիտումներ: 1102

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն օրերս Մոսկվայում ներկայացրել է իր «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն, հայտնում է RT-ն:

Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր համար մեծագույն պարգև կլինի, եթե որևէ մեկը իր պատմվածքները կարդալիս ծիծաղի կամ լաց լինի:

«Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն գլխավորում է «Բիբլիո-Գլոբուսի» գնորդների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող գրքերի ցանկը։

Գրքի շնորհանդեսին ներկա է եղել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Սև աչքերը» պատմվածքների ժողովածու է, հեղինակը պատմում է իր հայրենիքի և Մոսկվայում ապրած տարիների մասին, ինչպես նաև լրագրության հետ կապված պատմություններ։

«Գեղարվեստական գրականություն» բաժնում ժողովածուն ամենավաճառվածն է`նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում։

Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» պատմվածքների հավաքածուն ամբողջությամբ վաճառվել է հրատարակումից 3 օր անց:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ հրատարակչությունն արդեն սկսել է գրքի նոր տպաքանակի նախապատրաստումը:

«Սև աչքերը» շրջանցել է Վիկտոր Պելևինի «Թեթև հպումների արվեստը» գրքին և ֆրանսիացի Միշել Ուելբեկի «Սերոտոնին» վեպին։

Բացի այդ, «Սև աչքեր» ժողովածուն առաջատարն է դարձել է Մոսկվայի յգրախանութներում վաճառքի ցուցանիշներով: Այն շրջանցել է Վիկտոր Պելևինի «Թեթև հպումների արվեստը» հավաքածուին և Միշել Ուելբեկի «Սերոտոնին» վեպին:

Այն Մարգարիտա Սիմոնյանի հեղինակած երկրորդ գիրքն է. Առաջինը` «Մոսկվայում» գիրքն է, որը լույս է տեսել 2010 թվականին։

«Սա պատմություն է երկրի մասին, սիրո մասին, 1980-ականներին ծնված գավառացի պատանիների ու աղջիկների մասին:

Մենք բոլորս երազում էինք գնալ Մոսկվա լավ կյանքի համար, և մեզնից ոչ ոք չգիտեր, որ պետք է զգույշ լինել երազանքների մեջ. դրանք կարող են իրականանալ»:

- Հատված Մարգարիտա Սիմոնյանի «Կրասնոդար» թերթին տրված հարցազրույցից:

Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է խոստովանում, որ նա զտարյուն հայ է.

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ իրեն հարյուր տոկոսանոց հայ է համարում, չնայած, որ հայերեն չի խոսում:

«Ես ռուսաստանցի եմ, ռուսերենն իմ մայրենին է, իսկ հայրենիքը՝ Ռուսաստանը: Բայց ես զտարյուն հայ եմ: Իհարկե, հայերեն չգիտեմ, բայց երեխաներս գիտեն»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը Россия 24-ի հարցազրույցի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: