Հայերեն   English   Русский  

​Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել վճարումները ՆԱՏՕ-ի բյուջե


  
դիտումներ: 223

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե վճարումների ծավալը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

Պենտագոնում և ՆԱՏՕ-ում նրա աղբյուրների հավաստմամբ՝ մինչև հիմա դաշինքի բյուջեի 22 տոկոսը բաժին Է ընկել այն միջոցներին, որոնք հատկացրել է Վաշինգտոնը: Թրամփի վարչակազմը մտադիր Է այդ ցուցանիշը նվազեցնել մինչև 16 տոկոս: SNN-ի գնահատումներով՝ Գերմանիան վճարում Է բյուջեի 14,8 տոկոսը:

Աղբյուրներից մեկը նշել Է, որ ԱՄՆ-ն խնայված միջոցները կուղղի Եվրոպայի անվտանգության մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը: Դրանց թվում են Ուկրաինայում և Վրաստանում նախատեսված ծրագրերը: CNN-ի տեղեկություններով՝ դաշինքի մյուս պետությունները պատրաստ են փոխհատուցել պակասուրդը, որը կառաջանա Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջոցների կրճատումից հետո: Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ շաբաթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: