Հայերեն   English   Русский  

​Քոչարյանն ու Պուտինը ընկերական հարաբերություններ ունեն․ Պուտինի մամլո խոսնակ


  
դիտումներ: 158

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն,

իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումը կառուցողական է։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,–ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը չմեկնաբանեց Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշեց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ–ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։ Պեսկովը հավելեց նաև, որ 2020–ին Փաշինյանի` ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: