Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1109

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բիզնեսը, ես և իմ կյանքը» թրեյնինգ-ներկայացումը ձեռնարկատերերի համար, որը իր տեսակով միակն է ՌԴ-ում և Եվրոպայում։

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը։

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան։

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Լաուրա Մամյանի մենահամերգը՝ «Չեմ լռելու» խորագրով։

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին։

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը։

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19։00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանրահայտ Բասիստ , երաժիշտ և երգահան Ավիշայ Կոհենը համատեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Վահագն Հայրապետյանի հետ հանդես կգան համերգային ծրագրով՝ Հայաստանի ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 75֊րդ տարեդարձին նվիրված։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: