Հայերեն   English   Русский  

Կոչ ենք անում ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու և համակարգային մոտեցում․ ԻԱԿ


  
դիտումներ: 126

Ինֆորմացիայի ազատության կենտրոն (ԻԱԿ) ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ս.թ. դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի` e-draft.am-ում տեղադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ մշակված Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ, առանց մասնագիտական կազմակերպությունների ու ոլորտի փորձագետների կարծիքը լսելու փոփոխություններ անելու այս նախաձեռնության կապակցությամբ։

2003 թ.-ին ընդունված Տեղեկատվության ազատության մասին օրենքը համալիր, ամբողջական եւ համակարգված բարեփոխումների կարիք ունի՝ հիմնված օրենքի 16 տարիների իրավակիրառ առաջավոր ու օրինակելի փորձի վրա։

Կոչ ենք անում Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից, ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու եւ համակարգային մոտեցում, իսկ որեւէ փոփոխություն առաջարկելուծ առաջ խոհրդակցել ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող հասարակական կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը, առանձին կողմերի պատեհապաշտությամբ առաջնորդվելը, խաթարում է ՔՀԿ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նպատմամբ հանրության վստահությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: