Հայերեն   English   Русский  

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. 60-ից ավելի ավտոմեքենա հայտնվել է մերկասառույցի վրա. երթևեկությունը դադարեցվել է. Shamshyan.com


  
դիտումներ: 252

Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել և հայտնվել են մերկասառույցի վրա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Ըստ կայքի՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի «Հայավտոճան» ընկերության տեղի ճանշինականները կատարեն ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ։

Այս պահին նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ճանշինը շարունակում է ճանապարհներն աղ ու ավազով մշակելու աշխատանքները։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: