Հայերեն   English   Русский  

Շիրակում բուք է, վարորդներին առաջարկվում է այլընտրանք


  
դիտումներ: 241

Դեկտեմբերի 2-ի երեկոյան Շիրակի մարզի տարբեր հատվածներում բուք է: Գյումրի-Երևան Մ1 ճանապարհը փակվել է ՃՈ կողմից՝ Շիրակի մարզում Հոռոմ գյուղի խաչմերուկից մինչև Արագածոտնի մարզի Թալին քաղաք: Ձյան տեղումներ ու բուք է Լանջիկ-Սառնաղբյուր հատվածում, տեղում աշխատում է ճանշինը, ճանապարհը մաքրվում է ձյունից և մշակվում աղ ու ավազով: Ճանապորհային ոստիկանները շրջում են Հոռոմի կամուրջի հատվածում, վարորդներին նաև հորդորում են չհասնել փակ հատվածը և երթևեկել այլընտրանքային՝ Գյումրի-Արմավիր ճանապարհով:

- Գյումրի-Երևան ճանապարհին մեքենաների կուտակում չկա, այն մեքենաները, որոնք եղել են այդ հատվածում, շատ դանդաղ դուրս են գալիս: Հոռոմի կամուրջից մինչև Թալին փակ է ճանապարհը: Աշոցքում, Ամասիայում բուքը դեռ շարունակվում է, Ջաջուռի հատվածում քամին կա, բայց ճանապարհը երթևեկելի է, - ասում է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

- Այս պահին Մ1 ճանապարհի Ցողամարգ- Ղոչի աղբյուր կոչվող հատվածում ունենք մոտ 11 ֆուր, կանգնած են ճանապարհին, հիմա այնտեղ ճանապարհները մշակվում են, մեքենաները քիչ-քիչ դուրս են բերվում - ankakh.com-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը:
Արթիկի տարաշածրջանում նույնպես ճանապարհները մշակվում են, որպեսզի վարորդները կարողանան դեպի Ապարան շարժվել:

Շիրակի մարզում ձյան տեղումները շարունակվում են, որոնք ուղեկցվում են նաև ուժեղ քամիներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: