Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում բանտարկյալների մեծ մասը երիտասարդներ են. Բաշիր Սուլեյմանլը


  
դիտումներ: 762

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մարտի 18-ի հրամանագրի համաձայն ազատ արձակված Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըն հայտարարել է, որ ակնկալում էր` ավելի մեծ թվով քաղբանտարկյալներ ազատ կարձակվեին, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Իհարկե, ես մի քիչ հիասթափված եմ. կցանկանայի ներումը ավելի մեծ թվով քաղբանտարկյալների վրա տարածվեր: Մաղթում եմ, որ հաջորդ անգամ ավելի մեծ թվով քաղբանտարկալներ ազատ արձակվեն”,- ասել է Սուլեյմանլըն:

Իրեն ներկայացված մեղադրանքներին անրադառնալով` նա նշել է, որ ինքը նման բան չէր արել: “Այնպիսի մեղադրանքներ, ինչպիսինն են յուրացումը, հարկերի վճարումից խուսափելը չեն կարող վերաբերել ոչ-կառավարական կազմակերպություններին, քանի որ դրանք աշխատում են դրամաշնորհային հիմունքներով, իսկ դրամաշնորհների յուրացման մեխանիզմ գոյություն չունի: Ուստի նմանատիպ մեղադրանքները անհիմն են”,- ասել է նա` կոչ անելով ազատ արձակել նաև ոչ-կառավարական կազմակերպությունների այլ ակտիվիստներին:

Համաձայն նախկին բանտարկյալի` ձերբակալվածների մեծ մասը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, իսկ դատապարտման հիմնական պատճառը` թմրանյութերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: