Հայերեն   English   Русский  

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է


  
դիտումներ: 47

Դեկտեմբերի 5-ին, ժամը 21:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայր Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: