Հայերեն   English   Русский  

Պահանջում եմ կատարել օրենքի պահանջը․ Մանե Թանդիլյանը՝ Ներսես Երիցյանին


  
դիտումներ: 107

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե վերջին անգամ Կենտրոնական բանկը ե՞րբ է կատարել օրենքի պահանջը և հրապարակել անպարտաճանաչ պարտապանների ցանկը։

«Փաստացի այս պահին օրենքը շարունակում է լինել ուժի մեջ, ինչպես նաև տվյալ դրույթը։ Ըստ էության՝ սեպտեմբերի 30-ը վերջին եռամսյակն է, և ես այստեղից հորդորում, պահանջում եմ, որ կատարեք օրենքի պահանջը և հրապարակեք սեպտեմբերի 30-ի դրությամբ անպարտաճանաչ պարտապանների ցանկը։ Ի՞նչ եք կարծում՝ իմ շանսերը որքա՞ն են դատարանում շահելու, եթե ես դատի տամ և ԿԲ-ից պահանջեմ, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ այդ ցանկը հրապարակվի»,- հետաքրքրվեց Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: