Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի


  
դիտումներ: 116

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա ներկայացրեց մանրամասներ:

«Բավական դրական դինամիկա կա: Արդեն մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց Գաբրիել Բալայանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Նա բուժում է ստանում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Հոսպիտալի բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող՝ 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: