Հայերեն   English   Русский  

Կառավարությունն ու ԱԺ-ն արհամարհեցին Գյումրին հենց դեկտեմբերի 7-ին


  
դիտումներ: 259

Նոր կառավարությունը շարունակում է հնի ոճը:

Երկրաշարժի 31-րդ տարելիցի հիշատակի արարողության Շիրակի մարզն ու գյումրեցիները մենակ էին: Ինչպես միշտ, երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ առաջին ծաղկեպսակը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից էր դրված:

Առավոտյան պատարագ մատուցվեց Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում, հետո ԱՄենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ: Նոր կառավարությունը հարկ չէր համարել այցելել Գյումրի. վարչապետը չէր եկել, նախարարները հետևել էին նրա օրինակին:

Ինչպես միշտ դեկտեմբերի 7-ին Գյումրիում էր Ֆելիքս Ցոլակյանը: Նա միակ նախարարն էր, որ Գյումրիում խնկարկեց անմեղ զոհերի հիշատակը: Գյումրիում էր նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Նա գրեթե միշտ է լինում Գյումրիում և բնակիչների համար արտառոց չէր նախագահի ներկայությունը, բայց սպասում էին վարչապետի այցին, որ լսեին մեկ տարի առաջ այս նույն օրը ձեռնարկած ծրագրից՝ Գյումրին տնակներից ազատելու, ինչ նորություն է բերելու: Վարչապետը Գյումրի չեկավ, գյումրեցիների հարցերը նորից մնացին առկախ:

Պատգամավոր էլ չկար վշտակցող գյումրեցիներին, մարզից ընտրված երկու պատգամավոր էր եկել ծաղիկներ խոնարհելու՝ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը:

Նախորդ տարիներին նույնպես այդպես էր, գյումրեցիները դեկտեմբերի 7-ին մենակ էին ծաղիկ խոնարհում, իսկ երբ պատահում էր՝ նախագահ կամ վարչապետ էր գալիս հուշարձանի առաջ ծաղկեպսակի ժապավենն ուղղելու, անբարբառ հեռանում էին:






Մեկնաբանություններ - 1

agob.k     08.12.2019 nikol u ir nman pogojayin lktiner voj te miyayn arhamrejin qumrejiner ayl polor hayastani pnaqjutyun yv tkaj yn polorin vra
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: