Հայերեն   English   Русский  

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար․ tert.am


  
դիտումներ: 1318

Երևանի քաղաքապետարանը 137 մլն 868 հզր դրամ կծախսի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է գնումների ընթացակարգից: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Մոտ 138 մլն դրամի մատակարարը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն է:

Միջոցառման բնութագրում նշվում է, թե ինչ է նախատեսվում անել այդ գումարով։ Ըստ այդմ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների շրջանակում անհրաժեշտ է կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, տարեմուտի համերգը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան մանկական համերգը:

Տարեմուտի գիշերը ՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի և իր նվագախմբի կամ այլ համարժեք այլ արտիստի մասնակցությամբ շուրջ 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ:

Երաժիշտն ու անձնակազմը Հայաստան կժամանեն դեկտեմբերի 30-ին, Հայաստանից կմեկնեն հունվարի 1-ին: Ընդհանուր առմամբ 11 անձ է ժամանելու ՀՀ, որոնցից 2-ի ավիատոմսերը բիզնես դասի են:

Բոլոր անձանց կեցությունը կապահովվի 5 աստղանի հյուրանոցում:

Մինչ դեկտեմբերի 31-ը լինելու է նաև 20 րոպե տևողությամբ մյուզիքլ: Մյուզիքլի իրադարձությունների տրամաբանական զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 80 արտիստների՝ երգիչներ և պարողներ, մասնակցություն:

Այդ գումարով ապահովվելու է նաև ՀՀ վարչապետի շնորհավորական մաղթանքի հղման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչպես նաև նկարահանվելու է տեսանյութ՝ Հանրապետության Հրապարակ վարչապետի մուտքի նկարահանմամբ:

Հունվարի 5-ին մանկական համերգ է Հրապարակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: