Հայերեն   English   Русский  

Սա վայել չէ ժողովրդավար երկրին. Րաֆֆի Հովհաննիսյան


  
դիտումներ: 1463

- 31 տարի առաջ այս օրը, մորս՝ Վարդիթերի հետ, այստեղ էի: Հիշում եմ խարույկները, ժամացույցը, հազարավոր դագաղներ, որ սպասում էին անանուն իրենց տերերին,

- 1988-ից ունեցած ծանր հիշողությունները արթուն են նաև <Ժառանգություն> կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ: Ասում է, այն որ Գյումրիում աղետից 31 տարի անց դեռ տնակներում ապրող ընտանիքներ կան, դա ղեկավարների մեծամիտ բարդույթների պատճառով է:

Ըստ Հովհաննիսյանի, Գյումրին մեծամասամբ վեր է հառնել, տարբեր իշխանությունների օրոք աշխատանքներ տարվել են, բայց դեռ շատ ընտանիքների ճակատագրեր շարունակում են հյուսվել ժանգոտ ու փտած տնակների պատերից ներս:

- Մենք պետք է հիմա ետ կանգնենք տղայական խոսքերից և գործ անենք, փակենք այս վերքերը, որ հետ այսու չունենանք դոմիկի մեջ ապրող թեկուզ մեկ ընտանիք: Դա արժանավայել չէ ժողովրդավար երկրին, - ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քաղաքական գործիչը գտնում է՝ տնակներում ապրող թեկուզ մեկ ընտանիք ունենալը պետք է վերք լինի և խանգարի, որ մնացած բոլորը նորմալ ապրեն:





Մեկնաբանություններ - 1

agob.k     08.12.2019 pari luys rafi minjev hima ur eyir artyok kunet nor artnjar ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: