Հայերեն   English   Русский  

​Դեկտեմբերի 7-ին Գյումրիում 5 երեխա է ծնվել


  
դիտումներ: 432

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրու ծննդատանը բազմաթիվ նորածիններ ավարտեցին իրենց կյանքը, շատերն այդպես էլ չհասցրեցին լույս աշխարհ գալ, հաջողվեց նաև ծննդատան ավերակների տակից փրկել փոքրիկների:

Գյումրու գրեթե բոլոր ընտանիքներում մարդկային կորուստներ եղան, բայց փրկվածները վերագտան իրենց և նոր կյանքեր ստեղծեցին, որպես փոխլրացում կորցրած զավակի, քրոջ, եղբոր կամ ծնողի:

Կյանքը Գյումրիում շարունակվեց ու շարունակվում է մինչ օրս, յուրաքանչյուր նոր ծնունդ յուրովի կարևոր է այս քաղաքի համար: Նախախնամությամբ, թե պարզապես զուգադիպությամբ, թեկուզ մեկ ընտանիքում, դեկտեմբերի 7-ին բալիկ է ծնվում: Այս տարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, մինչև երեկո Գյումրու երկու ծննդատներում ծնվել է 5 երեխա՝ 3 աղջիկ, 2 տղա:

Գյումրու ծննդատանը ցերեկը ծնվել է մեկ տղա՝ 4 կգ 100գ քաշով, մյուս չորս ծնունդները գրանցվել են Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում: Դեկտեմբերի 7-ին այստեղ լույս աշխարհ են եկել զույգ քույրիկներ, մեկ տղա, հենց այս հիվանդանոցում նաև եզակի դեպք է գրանցվել՝ փոքրիկ Նարեն ծնվել է ժամը 11:41-43 րոպեին, 3 կգ 350գ քաշով:

Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը ankakh.com-ին հայտնեց, որ մինչև գիշեր հնարավոր է նոր ծննդկաներ լինեն և դեկտեմբերի 7-ին ծնվածների թիվն ավելանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: