Հայերեն   English   Русский  

Ձերբակալվել են «Ֆլեշ» բենզալցակայանը և «Բոքոնիկ» խանութը կողոպտած երիտասարդները. Shamshyan.com


  
դիտումներ: 289

Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 6-ին, Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 10 օր առաջ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին:

Մասնավորապես, բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բերման ենթարկվածներից Ա.Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ:

Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը կասկածվում են երեկ՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է: Խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են: Պարզվել է նաեւ, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, Երեւանի «Ֆլեշ» բենզալցակայանում, Աբովյան քաղաքում, Արմավիրի մարզում:

Կան կասկածներ, որ նրանք նմանատիպ այլ դեպքեր ևս կատարել են:







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: