Հայերեն   English   Русский  

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է վարվի առանց մարդու իրավունքների խախտումների. Վրաստանի փոխվարչապետ


  
դիտումներ: 45

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է վարվի առանց մարդու իրավունքների խախտումների: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

«Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված արդարադատության բարեփոխմանը: Հենց այս շրջանում է Վրաստանի կառավարությունը սկսել պայքարել հանցավորության դեմ՝ ընդունելով դրա հանդեպ զրո հանդուժողականության սկզբունքը: Այդ ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ յուրաքանչյուրը, ով հանցագործություն է կատարել, պետք է բանտում լինի»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ չնայած հանցավորության դեմ պայքարն արդյունավետ էր, սակայն լուրջ խնդիր ուներ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: «Իհարկե, շատ ավելի հեշտ կլիներ հանցավորության դեմ պայքարել առանց մարդու իրավունքները հաշվի առնելու: Կարճաժամկետ հեռանկարում դա շատ արդյունավետ կլիներ, սակայն կարեւոր է մարդու իրավունքները հարգելու սկզբունքի հետ հավասարակշռության պահպանումը: Վրաստանում մենք նման հանցագործությունների դեմ պայքարում ենք ըստ Եվրոպական կոնվենցիայի ստանդարտների: Չի կարելի ասել, որ մենք գերազանց արդյունքների ենք հասել, սա ամենօրյա պայքար է, որը պետք է զգուշորեն անցկացվի: Այսօր Վրաստանում չկան «օրենքով գողեր», որոնք վերահսկում են երկրի իրավիճակը: Սակայն այսօր մենք պետք է պայքարենք մի քանի խթանների դեմ, որոնք կարող են վերադարձնել այդ մշակույթը»,- ամփոփեց Վրաստանի փոխվարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: