Հայերեն   English   Русский  

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին աշխատակիցների հայցը բավարարվել է Վարչական դատարանում


  
դիտումներ: 278

Մի քանի ժամ առաջ Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի հայցը։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը, պատճառաբանելով «հին աշխատող» լինելու հանգամանքը, կրճատել էր երկարամայա փորձ ունեցող լրագրողների։ Դրանից հետո նրանցից երկուսը՝ Սիրանույշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը, հայցով դիմել էին դատարան՝ բողոքարկելու իրենց կրճատման մասին որոշումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: