Հայերեն   English   Русский  

Շուտով իշխանությունները կփորձեն "պատժել" ԲՀԿ առաջնորդին. պատիժը լինելու է քրեական հոդվածի տեսքով. Արա Վարդանյան


  
դիտումներ: 77

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարծում եմ, որ շուտով իշխանությունները կփորձեն "պատժել" ԲՀԿ առաջնորդին՝ իրենց սրտի քաղաքապետի ապիկարությունը բացահայտելու համար։ Ամենայն հավանականությամբ պատիժը լինելու է քրեական հոդվածի տեսքով։

Մինչդեռ կարծում եմ, որ կարելի էր ուղակի ներողություն խնդրել պոտենցիալ ներդրողներից և փորձել սիրաշահել նրանց։ Սրա փոխարեն ամբողջ իշխանական բուրգը լծվեց հասկանալուն՝ արդյո՞ք այդ մարդը թագաժառանգ էր, թե ոչ։ Ինչ ասեմ, ցավ եմ ապրում, որ քաղաքս կորցրեց մեծ ներդրում ստանալու հնարավորություն, շատ ափսոս...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: