Հայերեն   English   Русский  

Գետնանուշ ուտելիս շնչահեղձությունից փրկված 1.5 տարեկան տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ


  
դիտումներ: 117

Նախօրեին տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձությունից փրկված 1.5 տարեկան տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

«Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, որը տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը:

Ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:

Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ներկայում էլ վիճակը ծայրահեղ ծանր է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Տարվում է ինտենսիվ բուժում, օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար»,-նշել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: