Հայերեն   English   Русский  

Գեղագիտականի թռիչքը Ալավերդու թատրոնում


  
դիտումներ: 1083

Օրերս Ալավերդու քաղաքային թատրոնում տեղի ունեցավ «Կամքը չհարցնելով» մոնոդրամայի բեմադրության առաջնախաղը։ Նոր ոճը, ձեռագիրը, գեղագիտությունն էր տիրում քաղաքային թատրոնի բեմում։ Մերօրյա դրամատուրգ Սամվել Կոսյանի մինչ այս բեմական կյանք չունեցող դրաման մի կնոջ կենսագրական է, ով ապրում է կյանքի վերջին ժամերը, և այդ ընթացքում նրան մերթ ընդմերթ ուղեկից են հուշերը սկսած մանկությունից։ Ապագայի մեծ երազանքներ ունեցող աղջնակի, իրական սեր փնտրողի, օգտագործված կնոջ կյանքի էտապներն են ամբողջանում հերոսուհու կերպարում։ Տպավորիչ դերասանական խաղով հանդես եկավ թատրոնի դերասանուհի Վարդիթեր Ստեփանյանը։

Ուշագրավ, ողջ բեմադրության ամենաազդեցիկ դաշտը ռեժիսուրան էր։ Թատերական բուհի նորավարտ մագիստրանտ Աղասի Ղորխմազյանի համար, որպես առաջին բեմադրական աշխատանք բավականին կայացած էր, հետաքրքիր... Ռեժիսորական յուրատիպ մտահաղացումները, բեմում՝ բուտաֆորիկ և ռեկվիզիտ պարագաների բազմիմաստ նշանակությունը առանձնակի հետաքրքրություն էր պարգևում հանդիսականին և կլանում մինչև ներկայացման ավարտը։

Առանձնակի գոհունակության են արժանի նաև մասսայական տեսարանի դերասանները, որոնց խաղն առավել հետաքրքրություն էր հաղորդում բեմադրությանը, նրանք մի պարագայում հետապնդողներ էին, մեկ այլ վիճակում ապրելաձև պարտադրողներ, հերոսու համար տղամարդու իդեալներ... առավել տպավորիչ էր նրանց բեմական շարժման համաչափությունը, որն էլ ամբողջացնում էր բեմադրական էսթետիկան։

Թեև մոնո տարբերակին, այնուամենայնիվ այս բեմադրությունը միանշանակ կարելի է համարել Ալավերդու քաղաքային թատրոնի այցեքարտը...






Մեկնաբանություններ - 6

Գևորգ     14.12.2019 Անպայման դիտեք։

Karine     14.12.2019 Alaverduc durs tareq lav bann edtex lchanum e.

Սաթեն     14.12.2019 Ապրեն մերոնք.... Մեր քաղաքին հիմա շատ է պետք լավ ներկայացումներ, համերգներ։

Elmira Abgaryan     13.12.2019 Barev cez. Nkar@ sirun a erevum. Isk video chka, kuzei nayem

Andranik     13.12.2019 Yerevanum knerkayacvi?

Գրիգոր     12.12.2019 Շնորհավոր, հաջող ընթացք ենք մաղթում։ Մենք ևս կդիտենք։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: